Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Իմ սիրելի Ռուբեն ջան, մարտի 20-ին լրացավ 26-ամյակդ,և դու այսօր քո տարեդարձը նշում ես անձնվիրաբար ծառայելով հայրենիքին:

Զավա՛կս, զինվորական լինելը հպարտություն է ու մեծ պատասխանատվություն, հայրենիք պաշտպանելը`սրբազան, նվիրական առաքելություն և իմ մայրական սիրտը լի է հրճվանքով, որ դու այսօր հայոց բանակի շարքերում ես ու ծառայում ես հայրենիքիդ ամենայն լրջությամբ, սիրով ու նվիրումով:

Որդի’ս, ինձ համար այս նվիրական օրը մաղթում եմ քեզ քաջառողջություն, կամք, ոգու արիություն:

Ոուբեն ջան, տղա՛ս, իմ մայրական օրհնանքն ու աղոթքները քեզ պահապան:

Աստված պահի- պահպանի մեր բոլոր զավակներին, մեր քաջարի հայ զինվորներին:

Համբույրներով`
Մելանյա Մնացականյան
և Վանուշ Ճաղարյան

Խորագիր՝ #10 (1079) 19.03.2015 – 25.03.2015, Ազգային բանակ


19/03/2015