ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Մեր որդին` Արթուր Կարապետյանը, ծառայում է բանակում, ծառայում է սիրով և նվիրումով և իր նման հազարավոր երիտասարդների նման պաշտպանում է հող հայրենիի խաղաղությունը:
Ցանկանում ենք զինվորական թերթի միջոցով շնորհավորել մեր որդու ծննդյան տարեդարձը:
-Արթուր ջան, ծնունդդ շնորհավոր: Մաղթում ենք քեզ քաջառողջություն, բոլոր լուսե երազանքների իրականացում:
Աշխարհում խաղաղությունից թանկ ոչինչ չկա:
Շնորհակալ ենք քեզ և մեր բոլոր զինվորներին՝ մեր հողն ու ջուրը, մեր երկինքը խաղաղ պահելու համար:
Բոլորիդ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ հայրենի օջախ:
Ծնողական օրհնանքներով՝
Կարապետյաններ