Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Մեր որդին՝ Նարեկ Զաքարյանը, բանակ է զորակոչվել անցած տարվա ամռանը, ծառայում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային սահմանները պաշտպանող զորամասերից մեկում:

Լավ է ծառայում, օրինակելի եւ կարգապահ զինվոր է, բազմիցս արժանացել է հրամանատարների գովեստին:

Մի քանի օրից մեր որդու ծննդյան օրն է, եւ հիմա բառեր չենք գտնում արտահայտելու այն բոլոր ցանկություններն ու զգացողությունները, որ ուզում ենք հայտնել մեր զինվոր զավակին:

-Նարեկ ջան, թող քեզ համար, քո բոլոր զինվոր ընկերների համար, աշխարհի բոլոր զինվորների համար օրը բացվի խաղաղությամբ, լույսով եւ խինդով: Թող խաղաղ լինի ամբողջ աշխարհը, մեր փոքրիկ Հայաստանը եւ ամենակարեւորը՝ խաղաղ լինի բանակում զինվոր որդի ունեցող ծնողի սիրտը:

Անփորձանք ծառայություն հայրենիքի բոլոր զինվորներին…

Նարեկ ջան, մեկ անգամ եւս ծնունդդ շնորհավոր: Մեր բարեմաղթանքներին միանում եւ քեզ բարի ծառայություն են ցանկանում քույրդ, հարազատներդ ու ընկերներդ:

Ծնողական օրհնանքներով՝
Զաքարյաններ եւ Նիկողոսյաններ

Խորագիր՝ #11 (1080) 26.03.2015 – 01.04.2015, Բանակ և հասարակություն


26/03/2015