Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵ՛Ք



Որպեսզի չկրկնվի այս ողբերգությունը, ես դիմում եմ ձեզ, աշխարհի՛ մարդիկ…

Շղթայեցե՛ք դաժան ձեռքերը պատերազմից առաջ և ոչ թե հետո…

ՍՈՂՈՄՈՆ ԹԵՀԼԵՐՅԱՆ

Ասել են, թե պատմության մեջ յուրաքանչյուր սերնդի բաժին է ընկնում իր ճակատագիրը: Համաձայնել, որ դա էր վիճակված 1915թ.-ի սերնդին, սխալ կլինի…

Պարզապես թուրքը յաթաղանը ձեռքը վերցրեց ու մաքրեց, սրբեց, ավերեց ու թալանեց ճանապարհին հանդիպած ամեն ինչ: Ասես սատանան առաջնորդում էր «գայլերին» ու ստիպում խժռել քրիստոնյա ժողովրդին:

Ապրիլի 24-ը վաղուց արդեն ոչ թե ազգային ողբի, այլ ազգային ոգեկոչման օր է: Այս տարի ապրիլի 24-ին 100-րդ անգամ կսգանք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Թերևս ավելորդ է ասել, որ 100-ամյակի տարելիցը համամարդկային խորհուրդ ունի, ու մենք, իբրև ցեղասպանությունն վերապրած ժողովուրդ, մեծ առաքելություն ունենք նման արհավիրքների կրկնությունը բացառելու գործում:

Ես՝ որպես զինվոր, գիտակցելով իմ դերը հայ ժողովրդի հանդեպ, մյուսներից տարբեր, բոլորովին այլ զգացումներով եմ քայլելու Ծիծեռնակաբերդով: Իմ բոլոր մտածումները գալիս-հանգում են մի մտքի.

-Ինչպե՞ս կարողացան, ինչո՞ւ այդքան հեշտ:

Այսօր մենք՝ որպես կազմակերպված պետություն, միահամուռ ու արժանապատիվ պատասխան կարող ենք տալ ու ասել.

-Այլևս ոչ ոք չի կարող խլել մեր հողը… Այլևս երբեք չի՛ կրկնվի…

Երվանդ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
կրտսեր սերժանտ

Խորագիր՝ #12 (1081) 2.04.2015 – 8.04.2015, Ազգային բանակ


02/04/2015