Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՉԵԽԻԱՆ ԴՈՒՐՍ Է ԳՐԵԼ ՀԻՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԸ



Չեխիայի ռազմաօդային ուժերը դուրս են գրել ռազմատրանսպորտային ԱՆ-26 բոլոր ինքնաթիռները: Դրանց հիմնական մասը Չեխոսլովակիայի, ապա Չեխիայի զինված ուժերում շահագործվել է 29 տարի և վստահելի մեքենաների համբավ ձեռք բերել: Մասնավորապես, ինքնաթիռներից մեկը 1995թ. 70 ժամյա թռիչք է կատարել Աֆրիկայի 14 պետությունների տարածքով, և որևէ անսարքություն չի արձանագրվել:
Դուրս գրված ԱՆ-26-երը նախատեսվում է փոխարինել CASA C-295M իսպանական արտադրության ռազմատրանսպորտային ինքնաթիռներով: Պայմանագիրը ստորագրվել է 2009թ., գործարքի արժեքը կազմել է շուրջ 300 միլիոն դոլար: Անցած ամիս հայտնի դարձավ, որ չեխական կողմը վերադարձրել է արդեն մատակարարված 4 ինքնաթիռները` հայտնաբերված թերությունների պատճառով, և պահանջել վերացնել դրանք, հակառակ դեպքում գործարքը չեղյալ կհամարվի:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/05/2011