Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՍՈՒԶԱՆԱՎ` ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ



Իսրայելն ու Գերմանիան պայմանավորվել են իսրայելական ռազմածովային ուժերի համար «Դելֆին» դասի Type 209 նախագծի վեցերորդ սուզանավը մատակարարել: Ներկայումս իսրայելական ռազմական նավատորմում «Դելֆին» դասի 3 սուզանավ կա` «Դելֆին», «Լեվիաֆան», «Տեկամաքս», որոնք մատակարարվել են 1998-2000թթ.: Եվս 2 սուզանավի կառուցման պայմանագիր կնքվել է 2006թ., դրանք պատվիրատուին կհանձնվեն առաջիկա երկու տարիների ընթացքում:
«Դելֆին» դասի սուզանավերը 1,9 հազար տոննա ջրատարողություն, 57 մետր երկարություն, 6,8 մետր լայնություն ունեն: Արագությունը մինչև 20 հանգույց է, կարող են սուզվել մինչև 200 մետր, նավարկության հեռավորությունը 8000 մղոն է: Սպառազինված են 533 մմ տրամաչափի 6 և 650 մմ տրամաչափի 4 տորպեդային ապարատներով:

Խորագիր՝ Նորություններ, Ռազմական


10/05/2011