Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ



Մեր զինվոր ընկերը` Դավիթ Մնացականյանը, նշում է իր 21-ամյակը: Դավիթը սովորել է Դիլիջանի արվեստի պետական քոլեջում, փողային և ժողգործիքների բաժնում: Ծառայում է զորամասի նվագախմբում: Հաճախ է նվագում մեզ համար, ոգեւորում մեզ ազգային երգի հնչյուններով: Ծառայությունը թեթեւանում է, անհոգ ես դառնում, երբ Դավիթի նման բարի, լուսավոր, ընկերասեր, կարգապահ, օրինակելի, հոգատար մարդ կա կողքիդ: Հենց իր այս որակների համար է նա պարգեւատրվել «Բանակի գերազանցիկ» և «Քաջարի մարտիկ» կրծքանշաններով:

-Սիրելի՛ Դավիթ, շնորհավորում ենք եւ շնորհակալություն հայտնում մեզ փոխանցած ուրախության, ջերմության համար, քո նվագով մեր առօրյան բովանդակալից եւ երաժշտական դարձնելու համար: Առողջ եղիր, հաջողակ, միշտ լավատես: Մաղթում ենք բազմաթիվ ձեռքբերումներ, մեծ բեմեր և հուսով ենք` կծափահարենք քեզ դահլիճից:

Զինծառայող ընկերներ

Խորագիր՝ #13 (1082) 9.04.2015 – 15.04.2015, Բանակ և հասարակություն


09/04/2015