ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
-Պարոն լեյտենանտ, ենթասպա Իվանովը դարձյալ խմած է:
-Ի՞նչ իմացար…
-Երեսի փոխարեն հայելին էր սափրում:
♦♦♦
Ենթասպան հրահանգում է.
-Սիրելի՛ նորակոչիկներ, կարող եք չանհանգստանալ, մեր պարաշյուտները բացվում են ավտոմատ` երբ խփվում են գետնին:
♦♦♦
-Պարոն կապիտան, շարքային Իվանովն ինքնաթիռից թռավ առանց պարաշյուտի:
-Ո՞նց… էլի՞…
♦♦♦
Գրագիրը նամակներն ուղարկել է առանց հասցեները գրելու:
Հրամանատարը զայրացած է:
-Չտեսա՞ր, որ ծրարների վրա հասցե չկա:
-Տեսա, պարոն հրամանատար, բայց հո չէի գրի… Չէ՞ որ դրանք ռազմական գաղտնիք են:
♦♦♦
-Պարոն կապիտան, շարքային Իվանովը հրաժարվում է ինքնաթիռից թռչել, որովհետև քանի անգամ թռել է, ոչ մի անգամ պարաշյուտը չի բացվել:
-Է՞, թող մի անգամ էլ թռչի:
-Վախենում է, սա 13-րդն է:
♦♦♦
-Նորակոչի՛կ, առողջական գանգատներ ունե՞ս:
-Այո՛… կարճատես եմ:
-Ոչինչ, կուղարկենք առաջին գիծ, որ լավ տեսնես:
♦♦♦
-Պարոն հրամանատար, արկերը վերջացան:
-Լրիվ վերջացա՞ն…
-Այո՛…
-Դե լավ, դադարեցրեք կրակը:
Պատրաստեց Հասմիկ ՄԱԴՈՅԱՆԸ
Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Հոգևոր-մշակութային