Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՕՍՄԱՆՅԱՆ ԴՈՆ ԿԻԽՈՏԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ



Թուրքիա – Իրան քաղաքական լարված հարաբերություններն ավելի ու ավելի սրվելու միտում են դրսեւորում… Հակաիրանական հայտարարություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի Թեհրան կատարած այցով երկու երկրների փոխհարաբերությունների «սառույցը» չհալվեց: Իրանցիները, սակայն, այդ այցին վերաբերվեցին իրենց բնորոշ դիվանագիտական նրբին հումորով: Օրինակ՝ Իրանի ամենից շատ ընթերցվող «Շահրվանդ» թերթը Թուրքիայի ղեկավարի այցին անդրադարձել է առաջին էջում տեղադրված ծաղրանկարով եւ շատ խոսուն մակագրությամբ՝ «Օսմանյան Դոն Կիխոտը Թեհրանում»՝ ակնարկելով նրա պանթյուրքիստական նկրտումները:

Գ. ԱՍԱՏՐՅԱՆ

Խորագիր՝ #14 (1083) 16.04.2015 – 22.04.2015, Տարածաշրջան


16/04/2015