ՍԵՐԻԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ F-35-Ը ԶՈՐՔԵՐՈՒՄ Է
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունը ԱՄՆ ռազմաօդային ուժերին է փոխանցել սերիական արտադրության F-35 Lightning ΙΙ առաջին կործանիչը: AF-7 համարով ինքնաթիռը կցվել է Կալիֆոռնիայի Էդվարդս ռազմաբազային: Առաջին ինքնաթիռը մատակարարվել է պայմանագիրը կնքելուց 10 տարի անց: Ուշագրավն այն է, որ դեռևս պատրաստման փուլում գտնվող կործանիչը զորքեր մատակարարվում է պաշտոնապես սպառազինության վերցնելուց առաջ: F-35-երի առաջին էսկադրիլիան նախատեսվում է սպառազինության վերցնել 2017-2018թթ., իսկ Էդվարդս ավիաբազայում զինված ուժերի գործող օդաչուները կործանիչի ամփոփիչ փորձարկումներ կիրականացնեն: Ավելի վաղ հայտարարվել էր, որ Էգլին ավիաբազան կստանա սերիական արտադրության 20 կործանիչ` օդաչուներին նոր տեխնիկան կիրառել ուսուցանելու համար, զուգահեռաբար զինվորականները նախնական կարծիք կկազմեն ինքնաթիռի մասին, ինչի հիման վրա F-35-ի կառուցվածքի մեջ կարող են որոշակի փոփոխություններ մտցվել:
Խորագիր՝ Նորություններ, Ռազմական