ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍՊԱՆԴ
Հայոց ցեղասպանությունը միայն մարդկային զոհերով չավարտվեց, մշակութային կոթողները ևս «սպանդի» ենթարկվեցին: Թուրքիան ջանում էր (և այսօր էլ հետևողականորեն շարունակում է) խմբագրել պատմությունը` փորձելով իր ճանապարհից վերացնել, ջնջել հայկական հետքերը վկայող, ապացուցող ամեն ինչ, ու այս ամենը կատարվում է պետական մակարդակով:
Դարերի ընթացքում հայ ժողովրդի կերտած բազմաթիվ պատմամշակութային արժեքներից այսօր Արևմտյան Հայաստանում լոկ չնչին մասն է պահպանվել: Եկեղեցիներից, վանքերից շատերը պայթեցվել են կամ վերածվել թուրքական ռազմակայանների: Որոշներն էլ պահպանվել են կիսավեր՝ վերածվելով գոմ ու պահեստի, վանքերի ու եկեղեցիների զարդանախշերն ու խաչքարերն էլ հաճախ օգտագործվել են որպես շինանյութ:
Խոսում են չոր թվերը. նախքան 1915թ. Արևմտյան Հայաստանում եղել է շուրջ 170 հազար հուշարձան, ներկայումս պահպանվել է 2-3%-ը:
Խոսում են լուսանկարները` անցյալն ու ներկան:
Հայոց ամենանշանավոր վանքերից է Մշո Սուրբ Կարապետ վանքը: Գտնվում է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում: Եղել է մեծ և հայտնի ուխտատեղի, այսօր պահպանվել են միայն ավերակները:
(շարունակելի)
Պատրաստեց Ալիս ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ
Լուսանկարները`
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպագրած «Սրբազան տաճարներ` հավատքի վկաներ» օրացույցից, որը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Մերօրյա լուսանկարը` Հրայր Հայկ Խաչերյանի։