Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀՐԹԻՌԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՄԻՆՉԵՒ ՏԱՐՎԱ ՎԵՐՋ ԿՍՏԱՆԱՆ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՐՅՈՒՐ ՍԻՄՈՒԼՅԱՏՈՐՆԵՐ



Ռազմավարական նշանակության հրթիռային ուժերը մինչև տարեվերջ կստանան հարյուր սիմուլյատորներ, որոնք հնարավորություն կտան անցկացնելու հրամանատարության և անձնակազմի վերապատրաստում և պայմանականորեն արձակելու բալիստիկ հրթիռներ: Այս մասին հաղորդել է ռազմավարական հրթիռային ուժերի գնդապետ Իգոր Եգորովը:

«Ռազմավարական հրթիռային ուժերի շահերից ելնելով՝ մշակվել է նախատիպը չունեցող վերապատրաստման համալիրների մի ամբողջ եզակի գիծ: Ընդ որում, ռազմավարական հրթիռային ուժեր մուտք գործող զենքի յուրաքանչյուր նմուշի համար ստեղծվում են իրենց համապատասխան վերապատրաստիչներ, որոնք համակարգվում են միևնույն ուսումնամարզական ցանցում: Դա թույլ կտա ռազմավարական հրթիռագետներին լուծելու ոչ միայն մարտական պարեկային երթուղիների հերթապահության իրականացման խնդիրները, այլ իրականացնելու վիրտուալ հրամանատարաշտաբային մարզումներ՝ հրթիռների պայմանական մեկնարկումով» – ասել է Եգորովը :

Ըստ նրա՝ նորագույն ուսումնամարզական միջոցների ծրագրային ապահովումը նույնական է այն միջոցներին, որոնցով հագեցած են «ՁԿկԿխՆ-Ծ» և «շՀհ» հրթիռային համալիրների մարտական ագրեգատները:

«Մինչև 2015 թվականի վերջը ռազմավարական հրթիռային ուժերի ուսումնական կենտրոնները և բուհերը կհամալրվեն ավելի քան 100 նորագույն վերապատրաստիչ սարքավորումներով» – ասել է սպան:

Թարգմ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ռազմական


30/04/2015