Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՕԳՆԵՆ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ



Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները կօգնեն ռուսական պաշտպանությանը ներմուծման և փոխարինման հետ կապված հարցերում, կմասնակցեն պաշտպանության և արդյունաբերության ոլորտներում ներմուծման և փոխարինման ռուսաստանյան ծրագրին: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ղազախստանում, Բելառուսում, Տաջիկստանում, Ղրղըզստանում և Հայաստանում կան գործարաններ, որտեղ ընդլայնվել է փորձանմուշների բաղադրիչների արտադրությունը: Մենք կդիտարկենք ՀԱՊԿ անդամ պետությունների ներուժը, որպեսզի օգտագործենք նրանց արդյունաբերական կարողությունները զինատեսակների կամ նրանց բաղադրիչների արտադրության համար: Դրանք նախկինում արտադրվել են Ուկրաինայում կամ ձեռք են բերվել Արևմուտքից» – ասել է Բորդյուժան :

Ըստ նրա՝ ՀԱՊԿ-ն կվերլուծի, թե որ գործարաններն են պահպանվել, ինչպիսի արտադրական գծեր կան. «Այնուհետև կհամեմատենք տվյալ երկրի հնարավորությունները և Ռուսաստանի պաշտպանական արդյունաբերության կարիքները, կգտնենք հնարավորություն պատվերների տեղաբաշխման կամ արտադրության կազմակերպման ուղղությամբ: Այս գործընթացն այժմ ընթանում է ՀԱՊԿ-ի համակարգում»- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Որպես օրինակ նա նշել է Տաջիկստանը, քանի որ «այստեղ կան մի շարք առաջարկություններ այն ձեռնարկությունների համար, որոնք նախկինում եղել են ռազմաարդյունաբերական համալիրի համակարգ և այժմ կարող են օգտագործվել Ռուսաստանի պաշտպանության ոլորտում»:

Թարգմ. Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻ

Խորագիր՝ #16 (1085) 30.04.2015 – 6.05.2015, Ռազմական


30/04/2015