ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Մեր որդին` Եսայի Սայադյանը, զինվոր է, ծառայում է բանակում, իր նման հազարավոր երիտասարդների նման պաշտպանում է հայրենիքի խաղաղությունը: Մայիսի 7-ը մեր զինվորի ծննդյան օրն է, եւ ուզում ենք «Հայ զինվոր» թերթի միջոցով շնորհավորել նրան:
-Եսայի ջան, սրտանց շնորհավորում եմ տարեդարձդ, մաղթում քաջառողջություն, բոլոր լուսե երազանքների իրականացում: Թող ամեն օրը բացվի եւ մթնի խաղաղության մեջ, աշխարհի բոլոր զինվորներին անփորձանք ծառայություն եւ բարի վերադարձ հայրենի օջախ:
Ծնողական մաղթանքներով`
Նորա Գասպարյան
Վլադիմիր Սայադյան