Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԴ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՇՔԵՐԹՆԵՐԻ ՉՈՐՍ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ



Ռուս զինվորականները կմասնակցեն Ղրղըզստանում, Հայաստանում, Հարավային Օսիայում և Բելառուսում անցկացվելիք Հաղթանակի շքերթներին: Այս մասին հաղորդել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական ծառայությունից:

«Ռուսաստանի հարևան պետություններում կայանալիք Մեծ Հաղթանակի 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին կմասնակցեն ՌԴ պաշտպանության նախարարության 1050 զինվորականներ: Բացի այդ, նախատեսվում է օգտագործել 86 միավոր ռազմական տեխնիկա, 29 ինքնաթիռ և 4 ուղղաթիռ»,- ասվում է հաղորդագրությունում:

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին պատկանող ամենամեծաքանակ անձնակազմը, ռազմական տեխնիկան, ինչպես նաև ինքնաթիռները ներկայացված կլինեն Մինսկում կայանալիք Հաղթանակի շքերթին. «Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Բելառուսի մայրաքաղաք կուղարկի 636 զինծառայող և 30 միավոր տեխնիկա: Զրահապատ, ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայի շարասյան կազմում կլինեն T-90 տանկեր, ըՁՀ-82Ը զրահապատ փոխադրամիջոցներ, ըԾկ-3 և ըԾԺ-2Խ-Ըձ հետևակային և դեսանտային ռազմական մեքենաներ, «ՁՌչՐ» զրահապատ մեքենաներ, հԸձ 2հ19 ԾրՑՈ ինքնագնաց հրետանային սարքավորումներ, ինչպես նաև «կՈվՓՌՐՖ» զենիթահրթիռահրազենային համալիրներ»,- նշել են պաշտպանության նախարարությունում:

Բելառուսի երկինք կբարձրանան Ռուսաստանի օդուժի 15 ինքնաթիռներ, այդ թվում՝ Ձձ-22Ծ3, Ձձ-95 Ծհ ռմբակոծիչ-հրթիռակիրներ, հց-34 կործանիչներ և շՍ-130 մարտական ուսուցման ինքնաթիռներ:

♦♦♦

Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայանալիք շքերթի շարասյան կազմում կլինեն 70 ռուս զինծառայողներ:

Հայաստանում հանդիսավոր արարողությունները տեղի կունենան Երևանում և Գյումրիում, ակնկալվում է ներգրավել Ռուսաստանի պաշտպանության նախարարության զինվորական անձնակազմի մոտ 200 ներկայացուցիչ:

Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիում շքերթի հանդիսավոր երթին կմասնակցեն ռուսական ռազմակայանի շուրջ 150 զինծառայողներ և ռազմական տեխնիկայի ավելի քան 20 միավոր:

Խորագիր՝ #17 (1086) 7.05.2015 – 13.05.2015, Ռազմական


07/05/2015