ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Իմ զինվոր որդիներ, սիրելի Լյուդվիգ եւ Գոռ, մայիսի 24-ը ձեր ծննդյան օրն է: Երբ դուք լույս աշխարհ եկաք, մեր ընտանիքում իսկական տոն էր, մեզ աչքալուսանք էին տալիս անգամ անծանոթ մարդիկ. երկու արու զավակ ունենալը, իրոք, հրաշքի է նման:
19 տարի է անցել այն օրից. հավատս չի գալիս: Ո՜նց մեծացաք…
Հիմա դուք զինվոր եք, եւ ես անասելի հպարտանում եմ ձեզնով: Երբ առաջին անգամ տեսա ձեզ զինվորական համազգեստով, զենքով, երջանկությունից սիրտս լցվեց:
Անչափ ուրախ եմ, որ կարողացել ենք ձեզ նման պատասխանատու, բարեխիղճ, ազնիվ, ընկերասեր, խիզախ զավակներ դաստիարակել, որոնք իրենց պարտականությունները կատարում են լրջությամբ, սիրով ու նվիրումով:
Իմ թանկագին որդիներ, ինձ համար նվիրական այս օրը մաղթում եմ ձեզ եռանդ, ուժ, արիություն, երջանիկ եղեք, առողջ ու պինդ եւ ամուր պահեք մեր երկրի սահմանները:
Թող հաջողությունը միշտ ուղեկցի ձեզ, թող իմ մայրական օրհնանքը պահապան լինի բոլոր զինվորներին:
Համբուրում եմ՝ ձեր մայր Լուսինե
Խորագիր՝ #19 (1088) 21.05.2015 – 27.05.2015, Բանակ և հասարակություն