ՉԱՊԼԻՆԻ «ՓՈՔՐԻԿԸ»` ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆԵՐԻՆ
Շատերը կհիշեն հանճարեղ Չարլի Չապլինի մասնակցությամբ «Փոքրիկը» ֆիլմը, որտեղ փոքրիկի դերը կատարում է Ջեկի Կուգան (1914-1984), բայց քչերը գիտեն, որ այդ նույն Ջեկի Կուգանին ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ներգրավել էր հայ որբուկներին օգնություն ցուցաբերելու գործում: Փոքրիկ Ջեկի կոչով ամերիկացի երեխաները հագուստ և կաթնամթերք էին հանձնում հայ որբերի համար:
Հռչակավոր «Փոքրիկը» ինքն անձամբ 1925թ. մարդասիրական օգնությամբ բեռնված նավով եկել է Հունաստան, որտեղ հազարավոր հայ և հույն կարիքավոր երեխաների անձամբ բաժանել է այդ օգնությունը:
Լուսանկարը` «100 լուսանկարչական պատմություն Հայոց ցեղասպանության մասին» գրքից:
Խորագիր՝ #20 (1089) 28.05.2015 – 3.06.2015, Հոգևոր-մշակութային, Պատմության էջերից