Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ



Անցյալ շաբաթ Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայան Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջի Գյունելի հետ: Վրաստանի պատվիրակությունն այցելել էր Թուրքիա` մասնակցելու IDEF–2011 ռազմական արտադրանքի միջազգային ցուցահանդեսին, որն անցկացվում է 2 տարին մեկ անգամ: Այս տարի ցուցահանդեսին մասնակցել է 621 ընկերություն` 48 երկրներից:
Բ.Ախալայան շնորհակալություն է հայտնել թուրք նախարարին` Վրաստանի ԶՈՒ զարգացման գործում Թուրքիայի ցուցաբերած օգնության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: Թուրք-վրացական ռազմական համագործակցությունը ներառում է ռազմական կրթության, թիկունքային ապահովման և ռազմատեխնիկական ոլորտները:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


16/05/2011