ԻՐԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՒ ՀՐԹԻՌԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ
Մայիսի 10-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցի համաձայն` Իրանը շարունակում է կեղծ ընկերությունների միջոցով իրականացնել ֆինանսական օպերացիաներ և գաղտնի մատակարարումներ, որոնց նպատակը միջազգային պատժամիջոցները շրջանցելն է: Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների չորրորդ փաթեթը կիրառեց Իրանի դեմ, երբ վերջինս հրաժարվեց դադարեցնել ուրանի հարստացումը և բանակցություն սկսել ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ:
ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով՝ պատժամիջոցներն Իրանի համար դժվարացնում, թանկացնում և ռիսկի ենթակա են դարձնում միջուկային և հրթիռային ծրագրերի համար անհրաժեշտ նյութերի ձեռք բերումը: Այդուհանդերձ, Իրանը շարունակում է հարստացնել ուրանը և ծանր ջուր արտադրել, մշակել բալիստիկ հրթիռներ, փորձարկել դրանք և գնել արգելված ապրանքներ: