Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

28-Ը ՄԱՅԻՍԻ՝ ՕՐԸ ՓՐԿՈՒԹՅԱՆ



Թող հնչեն այսօր զանգերը բոլոր
Հայոց աշխարհի եկեղեցիների,
Եվ շեփորները թող հնչեն այսօր
Մարտերում հաղթած մեր քաջ բանակի։

Աշխարհասփյուռ հայի զավակնե՛ր,
Սեղաններ բացեք այսօր տոնական,
Երգե՛ք երգեր հայրենանվեր,
Պարե՛ք քոչարին մեր ավանդական։

Մի՞թե եղել է հայորդու համար
Ավելի շքեղ, պայծառ երազանք,
Քան իր հայրենի երկրին տեր դառնալ…
Խնդացեք, հայե՛ր, այդ օրը տեսանք։

Բաժակ բարձրացնենք մենք հպարտորեն
Մեր նահատակաց սուրբ հիշատակին,
Որոնց տաք արյամբ օծվեց սար ու ձոր,
Եվ կյանքի գնով փրկվեց հայրենիք։

Ապա եւ փառք տանք մեր ժողովրդին,
Որ գիտե տքնել, գիտե արարել,
Եվ մոխիրներից վեր հառնել կրկին
Եվ հայրենիքը կրծքով պաշտպանել։

Բաժակ բարձրացրեք, երդվենք ազգովին,
Միաձույլ լինել ու միասնական,
Որ հայրենիքը մեր փառավորվի,
Որ հավերժանա մեր երթի ճամփան։

ՍՊԱՐՏԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Խորագիր՝ #21(1090) 4.06.2015 – 10.06.2015, Հոգևոր-մշակութային


04/06/2015