Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍԱԿԱՆ «ՎԱԳՐ»-ԵՐԸ ՀԱՍՆՈՒՄ ԵՆ ԼԱՏԻՆԱԿԱՆ ԱՄԵՐԻԿԱ



Արգենտինայում «Ռոստեխնոլոգիաներ» պետական կորպորացիայի ներկայացուցիչ Անատոլի Զուևը հայտարարել է, որ Ուրուգվայը որոշել է ձեռք բերել բարձր անցողականության ռուսական «Վագր» զրահամեքենաների խմբաքանակ: Այդպիսով, Ուրուգվայը դարձել է Լատինական Ամերիկայի առաջին երկիրը, որը որոշել է գնել այս զրահամեքենաները:
-Ուրուգվայը յուրատեսակ ցուցափեղկի դեր է կատարում, «Ուրալ» ավտոմեքենաների մատակարարումը Լատինական Ամերիկա նույնպես այստեղից է սկսվել,-նշել է Զուևը` հավելելով, որ Ռուսաստանի և Ուրուգվայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ավելի քան տասնամյա համագործակցության ընթացքում կնքվել է տասից ավելի պայմանագիր:
Տվյալ պայմանագիրը կնքվել է երկրի ներքին գործերի նախարարության հետ, գերատեսչությունը մտադիր է մեքենաներն օգտագործել նարկոթրաֆիկի դեմ պայքարում:
«Վագր»-ը արտադրվում է 2005թ., նախատեսված է 6-9 մարդ կամ 1,2 տոննա բեռ տեղափոխելու համար, կարող է շարժվել մինչև 140 կմ/ժ արագությամբ: Մեկ զրահամեքենայի արժեքը մոտ 300 հազար դոլար է:

Խորագիր՝ Նորություններ


18/05/2011