ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ
Զավա՛կս, Գեւո՛րգ, քսան օրից էլ քիչ է մնացել ծառայությանդ ավարտին: Դու մեծ պատասխանատվությամբ պաշտպանեցիր հայրենիքդ: Ծառայեցիր մեր սահմանի ամենավտանգավոր ու բարդ հատվածում, պարտաճանաչությամբ, սիրով, նվիրումով եւ ամենայն լրջությամբ կատարեցիր դիրքի ավագի քո պարտականությունները: Այս երկու տարիների ընթացքում չտրտնջացիր, չդժգոհեցիր, չգանգատվեցիր: Օրինակելի եւ կարգապահ զինվոր եղար:
Որդի՛ս, հիմա դու տուն ես վերադառնում, եւ ես բառեր չեմ գտնում մայրական շնորհակալությունս քեզ հայտնելու համար: Շնորհակալություն, որդի՛ս, եւ շնորհավոր ծննդյանդ օրը:
Մաղթում եմ քեզ առողջություն, անսպառ եռանդ, հաջողություններ նաեւ քաղաքացիական կյանքում: Մենք քեզ անհամբեր սպասում ենք: Նաեւ անփորձանք ծառայություն հայրենիքի բոլոր զինվորներին:
Իմ բարեմաղթանքներին միանում են հարազատներդ ու ընկերներդ:
Մայրական ջերմ օրհնանքներով՝ Ռուզաննա ՊԵՏՐՈՍՅԱՆ
Խորագիր՝ #23 (1092) 18.06.2015 – 24.06.2015, Բանակ և հասարակություն