Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՎԱԿԸ



«Իմ առաջին հայրենիքը Հայաստանն է»:
Միշա Ալոյան

Իր քաշային կարգում Միշա Ալոյանը համաշխարհային բռնցքամարտի առաջատարներից մեկն է:
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԼԵԲԶՅԱԿ:
ՌԴ բռնցքամարտի հավաքականի ավագ մարզիչ,
օլիմպիական չեմպիոն

Միշան իր քաշային կարգում WBS-ի վարկանիշային առաջատարն է:
ՍՏԵՊԱՆ ԼԵՆԴԵԼ
ՌԴ հավաքականի մենեջեր

Ես ծնվել եմ Հայաստանում, ազգությամբ եզդի եմ: Բաքվում կայացած բռնցքամարտի աշխարհի առաջնության ժամանակ, երբ հայտարարում էին ազգանունս, դա ադրբեջանցիների վրա այնպիսի ազդեցություն էր թողնում, ինչպես կարմիր գույնը` ցլի:

♦ Միշա Ալոյանը ՌԴ բռնցքամարտի հավաքականի անդամ է, 23 տարեկան,
♦ Ծնվել է 1992 թ., ՀՀ Արմավիր քաղաքում,
♦ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1998 թվականից,
♦ Անցկացրել է 174 մենամարտ, տոնել 163 հաղթանակ,
♦ Աշխարհի գավաթակիր 2008 թ. (Մոսկվա)
♦ ՌԴ չեմպիոն (2009 թ.),
♦ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (2011 թ. Բաքու),
♦ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2012 թ. Լոնդոն),
♦ Եվրոպայի չեմպիոն (2013թ.),
♦ Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն (2013թ.),
♦ 2007 թվականից մարզվում է բռնցքամարտի համաշխարհային լիգայի գծով` ՌԴ հավաքականի պետական մարզիչ Էդուարդ Կրավցովի գլխավորությամբ,
♦ 52 կգ քաշային կարգում ՌԴ հավաքականի հույսը համարվող Միշա Ալոյանը արդեն նվաճել է 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր:

-Ամեն ինչ իմ ձեռքում է: Ամեն ինչ ինձնից է կախված: Ուրեմն` կարող եմ դառնալ օլիմպիական չեմպիոն: Իմ գլխավոր նպատակը օլիմպիական ոսկին նվաճելն է, որից հետո գուցեև տեղափոխվեմ պրոֆեսիոնալ ռինգ:

♦Միշա Ալոյանը չի մասնակցելու 2015 թվականի Եվրոպայի և աշխարհի առաջնություններին, փոխարենը` սեպտեմբերին պաշտպանելու է պրոֆեսիոնալ վարկածով տիտղոսը:

-Ես, Դավիթ Հայրապետյանն ու Արմեն Զաքարյանը, որոնք նույնպես ՌԴ հավաքականի անդամներ են, եղբայրություն ենք անում: Երկուսն էլ տաղանդավոր բռնցքամարտիկներ են: Ուրախ եմ, որ նրանք նույնպես Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճել:

Պատրաստեց Ս. Հարությունյանը

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Հոգևոր-մշակութային


23/07/2015