Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

«ՀԱՋՈՐԴԸ ԵՍ ԵՄ»



«Հայ զինվոր» թերթի ֆեյսբուքյան էջի հազարավոր հետեւորդների անտարբեր չի թողել զորակոչիկ Գոռ Արեւշատյանի՝ «Հաջորդը ես եմ», (չասենք թղթակցություն) անկեղծ խոսքը:

…Վեց եղբայրներից Հրաչը օրեր առաջ է ավարտել ծառայությունը, Խաչիկը շուտով կսկսի իր ծառայությունը, Արմանը սովորում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանում, հորեղբոր երկու փոքր որդիները՝ 4 և 2 տարեկան, սպասում են իրենց հերթին, իսկ Գոռը հաստատակամորեն ասում է՝ «Հաջորդը ես եմ»:

Մեր ընթերցողին գրավել է զորակոչային տարիքի երիտասարդի կարճ, բայց դիպուկ, անկեղծ, շիտակ ու ազնիվ խոսքը: Նա գնահատել է Գոռի՝ հայրենիքը պաշտպանելու պատրաստակամությունը. հինգ հազարից ավելի դիտումները հենց սա են փաստում: Զորակոչի օրերին ի՞նչը կարող է ավելի ոգեւորել, եթե ոչ ապագա զինվորի՝ հայրենիքին անմնացորդ ծառայելու ոգևորությունը, վճռականությունը:

«Կեցցե՛ք», «Աստված ձեզ պահապան», «Մեր ապագան ձեզ նման տղաների ձեռքերում է». ահա այսպես են մեկնաբանել մեր հայրենակիցները հրապարակված նյութն ու լուսանկարը, որում, ի դեպ, տղաները կանգնել են ուս ուսի՝ ձեռքերով իրար ամուր գրկած, կապող կամրջի պես:

Շնորհակալություն, Գո՛ռ, շնորհակալություն, ֆեյսբուքյան մեր հավատարիմ ընթերցողներ:

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ»

Խորագիր՝ #28 (1097) 23.07.2015 – 29.07.2015, Բանակ և հասարակություն


23/07/2015