ԲՅՈՒՐԱՎՈՐ ՈՒ ԱՆՇԻՐԻՄ ՆԱՀԱՏԱԿԱՑ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Վերադառնա՜ն պիտի դեռ
Հայրենի հողը բուրյան`
Իբրև նորո՜գ երկրի տեր`
Ե՛վ Թումանյան, և՛ Տերյան:
Շիրիմներից իրենց որբ
Իրենց դարձին են նայում
Ե՛վ Դուրյանի սիրտը բորբ,
Ե՛վ Մեծարենցն հմայուն:
…Միջագետքից -Օրենբուրգ,
Հելեսպոնտից մինչև Վան,-
Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ
Չկա մասունք նայիրյան…
Ո՞ր ափերով աշխարհի
Քո մերկ ոտքերը չանցան,-
Օ՜, նայիրյան հանճարի
Հազարամյա Սերմնացան…