LՐԱՑԱՎ ՇԱՆԳԱԼՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԵԶԴԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵԿ ՏԱՐԻՆ
Ուղիղ մեկ տարի առաջ «Իսլամական պետություն» կոչվող ահաբեկչական կազմակերպության հրոսակները հարձակվեցին մեր բնօրրանի՝ Իրաքի Հանրապետության Շանգալ եզդիաբնակ նահանգի վրա և եզդի ժողովրդի էթնիկ զտումների՝ ցեղասպանության սկիզբը դրեցին, որը շարունակվում է առ այսօր: Այն խլեց մեր ժողովրդի հազարավոր զավակների կյանքը, հազարավորները գերեվարվեցին ու դատապարտվեցին ստրկության…
Միացյալ ազգերի կազմակերպությունը եզդիների նկատմամբ իրականացված ոճրագործությունը որակեց որպես ցեղասպանություն:
Եզդի ժողովրդի ցեղասպանությունը ցնցեց նաև Հայաստան աշխարհը: Ամենուր ձևավորվեցին «Օգնի՛ր եզդիներին» համահայաստանյան խմբեր: ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը միջազգային տարբեր ատյաներում դատապարտեց եզդիների ցեղասպանությունը և աշխարհի ժողովուրդներին կոչ արեց սատար կանգնելու եզդի ժողովրդին:
Վերջապես հնչեց արդարության ձայնը. մեր ազատամարտիկները զենքը ձեռքներին ազատագրեցին մեր բնօրրան Շանգալը, որտեղ գտնվում են եզդի ժողովրդի գլխավոր սրբավայրերը:
Աշխարհը տեսավ և ճանաչեց եզդի ժողովրդին և համոզվեց, որ նրանք կարող են պաշտպանել իրենց ազգային սրբությունները:
Մենք հավատում էինք մեր հաղթանակին, հավատում ենք արդարության հաղթանակին և վստահ ենք մեր ժողովրդի ուժին ու կամքին:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ!–:–