ԻՐԱՆԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ` ՎԵՆԵՍՈՒԵԼԱՅՈ՞ՒՄ
Գերմանական «Die Well» թերթը պնդում է, որ Իրանը Վենեսուելայում` Պարագուանա թերակղզում, կառուցում է հրթիռային գաղտնի ռազմակայան: Իբր, իրանցիները ռազմակայանի համար անհրաժեշտ տասնյակ միլիոնավոր դոլարները բերել են կանխիկ: Իբր, այնտեղ արդեն եղել են իրանական «Khatam al-Anbia» ընկերության ինժեներները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌՕՈՒ հրամանատար Ամիր ալ Հաջիզադեն:
Ռուսական «Իզվեստիան» փորձել է պարզել, թե ո՟ւմ դեմ է ուղղված ռազմակայանը` ԱՄՆ-ի՟, թե՟ Կոլումբիայի, որի հետ Վենեսուելան լարված հարաբերություններ ունի: Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի կարծիքով, խոսքը կամ միջին հեռահարության հրթիռների ռազմակայանի մասին է, կամ էլ բլեֆ է: Եթե իսկապես ռազմակայան է կառուցվում, ապա, ըստ փորձագետի, այն ուղղված է ԱՄՆ-ի դեմ և «Կարիբյան երկրորդ ճգնաժամի» պատճառ կդառնա: Ըստ ՌԴ ՊՆ 4-րդ գիտահետազոտական ինստիտուտի նախկին պետ Վլադիմիր Դվորկինի` իրանական «Շահաբ-3» հրթիռների հեռահարությունը 2000կմ է, իսկ երկաստիճան, պինդ վառելանյութով աշխատող «Սեջիլինը»` 2500կմ, ինչը նշանակում է, որ հրթիռները կարող են հասնել ԱՄՆ, օրինակ` Մայամի:
Վենեսուելան պաշտոնապես հերքել է ռազմակայանի մասին լուրը: Այդ երկրի փոխնախագահ Էլիաս Հաուսը հայտարարել է, որ դա «ամերիկյան իմերիալիզմի կեղտոտ պատերազմի լաբորատորիաներում սարքված ապատեղեկատվություն է, որի նպատակը Վենեսուելայի վրա հարձակվելու առիթ ստեղծելն է»: Փոխնախագահի խոսքով` օտարերկրյա ռազմակայանների ստեղծումը արգելված է Վենեսուելայի սահմանադրությամբ: