Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԹՌԻՉՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ



Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) պլանավորում են ստեղծել Reaper անօդաչու օդանավերի երկրորդ էսկադրիլիան: Էսկադրիլիայի կառավարման կենտրոնը կգտնվի Մեծ Բրիտանիայի Լինքոլնշիըր քաղաքում տեղակայված Ուոդինգտոն ռազմակայանում, որտեղից կվերահսկվի և կկառավարվի Աֆղանստանում Reaper անօդաչու օդանավերի թռիչքը:
Ներկայումս Աֆղանստանում գտնվող ՌՕՈՒ Reaper անօդաչու օդանավերը կառավարվում են ԱՄՆ-ի Նևադա նահանգում գտնվող «Creech» ռազմաօդային կայանից:
Ըստ Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատար մարշալ Ստեֆեն Դալտոնի` «Reaper»-ի թռիչքի կառավարման կենտրոնի տեղափոխումը Մեծ Բրիտանիա հնարավորություն կընձեռի ավելի արդյունավետ օգտագործելու ռեսուրսները:
«General Atomic» ընկերության ստեղծած Reaper անօդաչու օդանավերը հագեցած են մի շարք գերժամանակակից սենսորներով, այդ թվում` Raytheon AN/DAS-1 նշանառության բազմանպատակային համակարգով և General Atomic AN/APY-8 Lynx ռադիոտեղորոշիչ համակարգով, որոնք հնարավորություն են ընձեռում օդանավը օգատգործել ամենաբարդ հետախուզական հանձնարարություններում:

Խորագիր՝ Նորություններ


20/05/2011