Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՖԻՆՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ՀՐԵՏԱՆՈՒ ԿՐԱԿԸ



Lockheed Martin ընկերությունը ֆիննական բանակի հետ 22 հատ M270 Multiple Launch Rocket System (MLRS) հրթիռների արձակման համակարգերի կատարելագործման մասին պայմանագիր է կնքել: Պայմանագրի ընդհանուր արժեքը 45,3 մլն ԱՄՆ դոլար է: Կատարելագործման աշխատանքները հնարավորություն կընձեռեն «MLRS»-ից արձակել GPS –ի միջոցով կառավարվող հրթիռներ:
-Ֆինլանդիան արդեն չորս տարի է օգտագործում է «MLRS» համակարգը: Համակարգի կատարելագործումը ֆիննական բանակը օժտում է կրակի կառավարման նոր հնարավորություններով, ինչը զգալիորեն կուժեղացնի ֆիննական բանակի հրետանին,- ասել է Lockheed Martin-ի ներկայացուցիչ Սկոտ Առնոլդը:
Սա Lockheed Martin-ի` M270-ի կատարելագործման մասին թվով երրորդ միջազգային պայմանգիրն է: Կատարելագործման աշխատանքները նաև մեծացնում են հրթիռների հեռահարությունը համակարգի շնորհիվ:

Խորագիր՝ Նորություններ


20/05/2011