ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԲԺԻ՛ՇԿ
Ես` Ավետիք Աշրաֆյանս, ծնվել եմ զինծառայողի ընտանիքում: Շուրջ 18 տարի ծառայում եմ հայոց բանակում: Մասնակցել եմ ՀՀ պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին: Վերջին չորս տարիների ընթացքում աչքերիս հիվանդության պատճառով բուժում եմ ստանում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բորբոքային բաժանմունքի վարիչ, դոցենտ Աննա Վիկտորի Հովակիմյանի մոտ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Աննային ու նրա ղեկավարած բաժնի բոլոր աշխատակիցներին՝ զինվորիս նկատմամբ ցուցաբերած ջերմ, հոգատար, անշահախնդիր եւ մարդկային վերաբերմունքի համար: Հայրենիքին ծառայելը միայն զենքով չէ. հիվանդանոցում համոզվեցի, որ բուժանձնակազմի աշխատանքը նույնպես հայրենիքի պաշտպանություն է, նրանք էլ իրենց գործի մեջ են հայրենիքի զինվոր:
Սիրելի՛ բժիշկներ, բուժքույրեր, հարգելի՛ Աննա Վիկտորի, Դուք բուժել եք ոչ թե ինձ, այլ շարք եք վերադարձրել զինվորին, որին սպասում է նրա զենքը, որին սպասում են զորանոցում, որին սպասում է հայրենիքը:
Ընդունեք նաև իմ ընտանիքի անկեղծ շնորհակալությունը:
Ազգը, հայրենիքը հզոր է իր գործին նվիրված Ձեզ նման ազնիվ մարդկանցով:
Հարգանքներով՝ ենթասպա Ա. Աշրաֆյան
Լոռու մարզ, ք. Վանաձոր