Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ, ԶԻՆՎՈ՛Ր



Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առիթով շնորհավորում եմ բոլոր զինվորներին, նաև իմ երկու որդիներին՝ Ալեքսանյան Նորայրին և Ռուբենին, որոնք ծառայում են նույն բանակային զորամիավորումում:

Սիրելի՛ զինվորներ

Դուք ծառայում եք մեր հզոր, հաղթանակած հայկական բանակում: Եղեք զգոն, եղեք հպարտ և ամուր պահեք մեր ստեղծած, կայացրած և ձեզ վստահված մեր պանծալի բանակը, մեր հողն ու ջուրը, մեր հայրենիքը, չէ որ վաղվա այս հայրենիքի, այս հողի ու ջրի տերը դուք եք լինելու:

Հարգելի ծնողներ

Ողջունում եմ նաև ձեզ:

Դուք հայրենիքին զինվոր եք տվել, մեր վաղվա օրվա մարդուն եք դաստիարակել, մեր վաղվա օրվա երկրի տիրոջն եք ձևավորել:

Ես՝ որպես պահեստազորի մայոր, որ 1993թ.-ից մինչև 2014թ.-ը ծառայել է Հայկական բանակում, զբաղեցրել է վաշտի ավագից մինչև գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնները, որի աչքի առաջ է ստեղծվել բանակը, ինձ թույլ եմ տալիս ասելու. «Եղեք հանգիստ, ձեր երեխաները հուսալի, ամուր ձեռքերում են, հմուտ ու բանիմաց հրամանատարների հսկողությամբ»:

Ցանկանում եմ ձեր երեխաներին խաղաղ ծառայություն, բարի վերադարձ, և թող իրականանան նրանց հետ կապված ձեր բոլոր բարի երազանքները:

Հարգանքով՝ Մխիթար ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Խորագիր՝ #37 (1106) 24.09.2015 - 30.09.2015, Բանակ և հասարակություն


24/09/2015