ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՈՒՆՆ Է
Շնորհավորում եմ բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ:
Հայաստանի ժողովուրդը եւ համայն հայությունը շատ թանկ է վճարել իր ազատության, անկախ պետության՝ ներկայի համար: Իրականացվել է հայ ժողովրդի բազմադարյա երազանքը, վերականգնվել է Հայոց պետականությունը, հաստատվել է անկախությունը: Հպարտությամբ կարելի է նշել, որ Հայաստանի անկախությանը իր համեստ նպաստն է բերել նաեւ եզդի ժողովուրդը: Տեղին է հիշել Հայաստանի Առաջին Հանրապետության վարչապետ Ս. Վրացյանի խոսքերը. «Հայերի չափ եւ թերեւս հայերից էլ ավելի, եզդիները նախանձախնդիր էին Հայաստանի անկախության խնդրում եւ ոչինչ չէին խնայում նրա պաշտպանության համար»: Հայ եւ եզդի՝ երկու եղբայր ժողովուրդների պատմությունը սերտորեն միահյուսված է:
Մեզ համար անկախ պետությունը, ժողովրդավարությունը, միասնությունը, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պահպանումը, խաղաղությունը, մարդասիրությունը, հզոր, մարտունակ բանակ ունենալը եղել ու մնում են գերագույն արժեքներ:
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:
Կեցցե՛ Ազատ, Անկախ մեր Հայրենիքը:
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում
ՀԿ խորհրդի նախագահ