Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԻՐԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՄԻԱՅՆ 2015Թ. ՀԵՏՈ



Հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) ամերիկյան համակարգի ծավալումը ՌԴ ատոմային զսպման ուժերի համար իրական սպառնալիք կդառնա 2015թ. հետո: Այդ մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Անդրեյ Տրետյակը: Այդ թվականին կավարտվեն ՀՀՊ համակարգի ստեղծման առաջին և երկրորդ փուլերը, և իրական հնարավորություն կառաջանա ռուսական միջմայրցամաքային հրթիռների և սուզանավերի հրթիռների խոցման համար: Կարդիականացվեն ամերիկյան հակահրթիռները, ՀՀՊ-ում ներգրավված նավերի թիվը զգալիորեն կավելանա: Թեև շատ փորձագետներ գտնում են, որ ամերիկյան համակարգը մինչև 2020թ. էականորեն չի կարող թուլացնել Ռուսաստանի ատոմային զսպման ներուժը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


23/05/2011