Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀՈՒՇԱՐՁԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում տեղի ունեցավ ազատամարտիկ Արամ Գրիգորյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը՝ պաշտպանության նախարարության և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների, ինչպես նաև համագյուղացիների ներկայությամբ: Անկեղծ խոսքեր հնչեցին Արամի` որպես ազատամարտիկ զինվորականի, ծնողի, համագյուղացու, ընկերոջ մարդկային որակների և կատարած աշխատանքների մասին:

Հերոսը զոհվել է 2014թ. օգոստոսին, թշնամու նենգ գնդակից, հակառակորդի հանկարծակի գրոհի ընթացքում:

Արամ Գրիգորյանը վաստակեց իսկական մարդ լինելու կոչումը, նա Աստծո կողմից իրեն վերապահված կյանքը ապրեց լիարժեք ու արժանավայել ու սերունդներին թողեց բարի անուն ու լուսավոր հետագիծ:

Ռ. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ճակատագրեր


01/10/2015