Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՋԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՍԵՂԱՆԻՆ ԴՐՎԱԾ Է ԼԻՆԵԼՈՒ ՆՈՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ



ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գնահատականը՝ վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցող դեպքերին

Տավուշի մարզում գյուղերի հրետակոծման դեպքերը, որոնց հետևանքով ունեցանք քաղաքացիական զոհեր և 1994 թ. մայիսից ի վեր առաջին անգամ 122 մմ տրամաչափի հրետանու օգտագործումը, առաջնագծի թիկունքում տեղակայված ենթակառույցի և այնտեղ վարժանք անցկացնող անձնակազմի` ռազմական առումով չհիմնավորված խոցումը, ինչպես արդեն նշել ենք, լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է: Իմ խորին համոզմամբ, նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը:

Խորագիր՝ #38 (1107) 1.10.2015 - 7.10.2015, Ազգային բանակ


01/10/2015