ՀԱՅԸ ԵՎ ՀԱՅԸ
…Կուզեի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, այս անզոր ժողովրդին, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շենքերը խորտակված, գրքերը չընթերցված, և որի աղոթքները անպատասխան են մնացած:
Փորձեք կործանել այս ցեղը: Կործանեցեք Հայաստանը, տեսեք` կարողանա՞ք: Քշեցեք տներից անապատ, մի մոռացեք խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն աշխարհի որևէ մասում, ծիծաղեն ու աղոթեն իրենց մայրենի լեզով, իրենց ստեղծած Նոր Հայաստանում:
Ջանացեք, տեսեք կկարողանա՞ք, շունշանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեն ջնջել նրանց:
Վիլյամ Սարոյան
Խորագիր՝ #39 (1108) 08.10.2015 - 14.10.2015, Հոգևոր-մշակութային