Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՊԱՏՎԱԽՆԴԻՐ ԾԱՌԱՅԻՐ, ՈՐԴԻ՛Ս



Մեր որդին` Հովսեփ Ամրամյանը, հայրենիքի զինվոր է ու իր նման հազարավոր երիտասարդների հետ պահպանում է մեր հողն ու ջուրը: Մինչեւ մեր որդու բանակ գնալը բանակը մեզ համար միայն մեր երկրի ուժն էր, զորությունը, իսկ հիմա բանակը նաեւ մեր որդին է, ու բանակի հետ կապված, բանակին վերաբերող ամեն լուր ասես մեր սրտի, մեր հոգու միջով է անցնում:

Հայրենիքի զինվոր լինելը հպարտություն է, մեծ պատասխանատվություն, ու մեր զավակները պատվախնդրորեն ծառայում են: Մեր որդին լավ զորամասում է ծառայում, լավ ընկերներ ունի, լավ հրամանատարներ:

Ուզում ենք շնորհավորել Հովսեփին` ծննդյան 19-ամյակի առթիվ:

Բարի տարեդարձ, Հովսեփ ջան: Թող իրականանան քո բոլոր լուսավոր իղձերն ու նպատակները: Քեզ ջերմ -ջերմ շնորհավորում է նաեւ քույրդ՝ Աննան, զինվոր եղբորը մաղթելով մեծ երջանկություն:

Խաղաղ ծառայություն մեր բոլոր զինվորներին, խաղաղություն մեր սահմաններին ու մեր երկնքին:

Ամենակարող Աստված, պահապան եղիր մեր զավակներին:

Ջերմ բարեմաղթանքներով` Ամրամյաններ

Խորագիր՝ #40 (1109) 15.10.2015 - 21.10.2015, Ազգային բանակ


15/10/2015