Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌԱԶՄԱՐՇԱՎ ԴԵՊԻ ՀԱԼԵՊ



Սիրիան շարունակում է ՊԱՅՔԱՐԵԼ, ՄԱՔԱՌԵԼ…

Սիրիայի բոլոր ազգերի ու դավանանքի պատկանող բնակիչների համար ընդունելի, իսկ դաեշականների՝ հակամարդկային այդ հրեշների համար անընդունելի ալեւի նախագահը՝ Բաշար Ասադը որոշում է ընդունել ռազմագործողություն սկսելու՝ 21 միլիոնանոց Սիրիայի երկրորդ քաղաքը՝ 7 միլիոնանոց Հալեպը, «Իսլամական պետության» մարդակերներից ազատագրելու համար:

Սիրիական 150-հազարանոց պետական բանակին ու հազարավոր տանկերին աջակցում են Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի՝ Սիրիա ժամանած 34 մարտական ինքնաթիռներն ու 16 ուղղաթիռները, ինչպես նաեւ Իրանից ու Լիբանանից ժամանած հազարավոր իրանցի, արաբ շիա կամավորականներից բաղկացած հետեւակային զորաջոկատները:

Թեժ մարտեր են ընթանում…

Հայկական սփյուռքի «սիրտը»՝ Հալեպը, որի ոչնչացման համար ամեն ինչ անում էր եւ շարունակում է անել իսլամա-օսմանիստ նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի գլխավորած 81-միլիոնանոց «ահեղատեսիլ», բայց ներքուստ փտած եւ ազգամիջյան ու դավանաբանական հարցերից բզկտվող Թուրքիան, հավանաբար, վերջապես, կազատագրվի:

Սիրիայի պետական բանակի շարքերում շարունակում են խիզախորեն մարտնչել Սիրիայի Արաբական Հանրապետության բազմահազար հայ քաղաքացիներ՝ սիրիական բանակի ամենաքաջարի զինվորներն ու սպաները:

Հայ զինծառայողների ու կամավորական մարտիկների պաշտպանած դիրքերը չի կարողանում վերցնել ոչ մի դաեշական վարձու մարդասպան:

Նոր Օսմանյան կայսրության ստեղծման էրդողանի արյունոտ պլանները դատապարտված են կործանման:

Մնացական Խաչատրյան,
պատմաբան

Խորագիր՝ #41 (1110) 22.10.2015 - 28.10.2015, Ռազմաքաղաքական, Տարածաշրջան


21/10/2015