Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՌՈՒՍ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ «Т-90» ՏԱՆԿԻՑ



Ռուսաստանի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Պոստնիկովը բացասական կարծիք է արտահայտել «Т-90» տանկի մասին: Նրա խոսքով, այն չի բավարարում զինվորականների այսօրվա պահանջները և ավելի թանկ է, քան արտասահմանյան արտադրության համանման զրահապատ մեքենաները:
Տանկի թերություններից է, մասնավորապես, վարման ընթացքում կառավարելիության անհամապատասխանությունը ժամանակակից պահանջներին, բարոյապես հնացած ընթացային մասը (ходовая часть), որը խանգարում է ընթացքից կրակի վարմանը, և այլն: Իսկ գլխավոր թերությունն այն է, որ ժամանակակից մարտավարական ինֆորմացիոն համակարգերը տանկին ինտեգրված չեն:
Տեխնոլոգիաների և ռազմավարությունների վերլուծության կենտրոնի փոխտնօրեն Կոնստանտին Մակիենկոյի կարծիքով, Ռուսաստանը մոտ ապագայում կարող է կորցնել իր առաջատար դիրքերը զրահատանկային տեխնիկայի միջազգային շուկայում:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


24/05/2011