Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ԱՐԲԱՆՅԱԿԸ ԴՈՒՐՍ Է ԲԵՐՎԵԼ ՏԻԵԶԵՐՔ



Հրթիռային հարձակման մասին նախազգուշացնող տիեզերական SBIRS համակարգի ամերիկյան GEO-1 առաջին արբանյակը, որն արձակվել էր այս տարվա մայիսի 7-ին, դուրս է եկել սահմանված ուղեծիր: Ներկայումս այն գտնվում է 35,4 հազար կմ բարձրության վրա: Առաջին տվյալները արբանյակը կսկսի փոխանցել հունիսի սկզբին:
GEO-1-ը նախատեսված է ոչ միայն բալիստիկ հրթիռների արձակումը հայտնաբերելու, այլև ինֆրակարմիր տիրույթում երկրի մակերևույթը դիտարկելու համար: Ընդհանուր առմամբ, ուղեծիր դուրս կբերվի GEO նախագծի 24 արբանյակ: Դրանք բալիստիկ հրթիռների արձակման մասին արբանյակային նախազգուշացման ցածր էշելոնի մաս կկազմեն: SBIRS համակարգը կունենա նաև ավելի բարձր ուղեծրի արբանյակային նախազգուշացման HEO էշելոնը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


24/05/2011