Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

1500 ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔ` ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԲԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ



Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է զգալիորեն ավելացնել անօդաչու թռչող ապարատների գնման ծավալները և առաջիկա 3-4 տարիների ընթացքում զորքեր մատակարարել տարբեր տեսակի առնվազն 1500 ապարատ: Ներկայումս Հնդկաստանն ունի իսրայելական արտադրության անօդաչուներ, իսկ երկրի ռազմական հետազոտությունների և նախագծումների կազմակերպությունը միջին բարձրություններում թռիչքի երկար տևողությամբ Rustom-H ապարատի ստեղծման աշխատանքներ է իրականացնում: Ռազմածովային ուժերում էլ մշակվում է Chetak ուղղաթիռի անօդաչու տարբերակը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


24/05/2011