Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՀԵՏԱԽՈՒՅԶԻ ՏՈՆ



Հետախուզության զորքերի կազմավորման 23-րդ տարեդարձի կապակցությամբ նոյեմբերի 7-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում:

Շնորհավորելով բոլոր հետախույզներին` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստեց, որ մեծ է եղել հետախուզության դերը Արցախյան հերոսամարտի տարիներին: Մարտական գործողությունների ընթացքում հետախուզական ստորաբաժանումները պատվով են կատարել առաջադրված խնդիրները, եւ բազմաթիվ հետախույզների սխրանքի ու հերոսության շնորհիվ է նաեւ կերտվել մեր հաղթանակը:

Հետախուզության զորքերն անցել են կազմավորման ու կայացման դժվարին ճանապարհ, իսկ այսօր հաստատակամ քայլերով շարժվում են դեպի հետագա զարգացում: Հետախուզական զորքերն այսօր կայացած են, զինծառայողները` պատրաստ ցանկացած մարտական առաջադրանք կատարելուն: Դա բազմիցս ապացուցվել է ինչպես մարտական գործողությունների, առօրյա ծառայության, տարբեր ստուգումների եւ զորավարժությունների ընթացքում:

Դարձյալ ավանդույթի համաձայն, հյուրերին ցուցադրվել են ուղղաթիռից դեսանտի իջեցում, էջք՝ շենքի տանիքից, ձեռնամարտ, ուժային վարժություններ: Տոնի ցուցադրական մասից հետո սկսվել է առավել աչքի ընկած ծառայողների պարգեւատրումը:

Ես հպարտանում եմ ձեզնով:

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆ
ՀՀ պաշտպանության նախարար

Խորագիր՝ #44 (1113) 12.11.2015 - 18.11.2015, Ազգային բանակ


12/11/2015