ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ
Արթնացա հեռախոսի զանգից: Անծանոթ համար էր: Ինչ ասես չմտածեցի, վարանում էի պատասխանել: Վախվորած սեղմեցի կոճակը և դողացող ձայնով ասացի.
-Ալո…
-Մա՛մ ջան, բարև, մի՛ վախեցիր, մա՛մ, ես եմ, սաղ լավ ա, ես լավ եմ: Չէի կարող զանգել էս քանի օրը, ամեն ինչ արդեն անցած ա…
Սարսուռ անցավ մարմնովս, ինչ ասես, որ չմտածեցի:
-Մա՛մ, դու լա՞վ ես, մա՛մ ջա՜ն: Կարոտել եմ ձայնդ,- սթափվեցի:
-Հա, ջանիդ մեռնեմ, լավ եմ, լավ եմ, բայց ինչ ա եղել, որ էս ժամին ես զանգել,- անհանգստացած հարցրի£
-Մա՛մ ջան, կույրաղիքս են վիրահատել, հիմա շատ լավ եմ: Մա՛մ, էս մեր բժիշկները իսկական հրաշք են: Իրենց շնորհիվ փրկվեց իմ կյանքը, մա՛մ ջան…
Տղաս` Զորիկ Խաչիկյանը, ծառայում է պաշտպանության բանակի զորամասերից մեկում: Որովայնի հատվածում սուր ցավերով դիմել է զորամասի բուժկետ, որտեղից էլ անհապաղ հոսպիտալացրել են: Հոսպիտալի պետ ԲԾ փ/գ-տ Վահան Ոսկանյանը, բուժծառայության պետ, մայոր Էրիկ Պետրոսյանը անհապաղ օգնություն էին ցուցաբերել տղայիս, կազմակերպել վիրահատության և բուժման ընթացքը, ու տղաս փրկվել է:
Ցանկանում ենք զինվոր որդուս և անձամբ մեր անունից երախտագիտության ջերմ խոսքեր հայտնել զորամասի և հոսպիտալի բուժանձնակազմին՝ բարեխիղճ և սրտացավ վերաբերմունքի համար:
Սիրելի՛ բժիշկներ, շնորհակալ ենք: Առողջ եղեք և առողջություն պարգեւեք:
ՍՈՒՍԱՆՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆ