C-400 «ՏՐԻՈՒՄՖ» ՇԱՐԺԱԿԱՆ ԲԱԶՄԱԱԼԻՔ ԶԵՆԻԹԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգը նախատեսված է խափանումներ ստեղծող ինքնաթիռներ, ռադիոտեղորոշիչ հայտնաբերման եւ կառավարման ինքնաթիռներ, հետախույզ ինքնաթիռներ, ռազմավարական եւ մարտավարական ավիացիայի ինքնաթիռներ, մարտավարական, օպերատիվ-մարտավարական բալիստիկ հրթիռներ, միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ, հիպերձայնային նպատակակետեր եւ օդային հարձակման այլ ժամանակակից ու հեռանկարային միջոցներ խոցելու համար:
Համակարգը մշակել է Ա. Ռասպլետինի անվան «Ալմազ» ՀԿ-ն, սպառազինության է ընդունվել 2007թ. ապրիլի 28-ին:
Մարտավարա-տեխնիկական բնութագրերը
– Խոցվող նպատակակետերի առավելագույն
արագությունը՝ մինչեւ 4800մ/վրկ
– Աերոդինամիկական նպատակակետի խոցման
հեռահարությունը. առավելագույնը` 250 կմ,
նվազագույնը՝ 3 կմ
– Աերոդինամիկական նպատակակետի խոցման
բարձրությունը. առավելագույնը` 27 կմ,
նվազագույնը՝ 0,01 կմ
– Միաժամանակ ռմբակոծվող
նպատակակետերի թիվը՝ 300
– Մարտավարական բալիստիկ նպատակակետի
խոցման հեռահարությունը. առավելագույնը` 60 կմ,
նվազագույնը՝ 5 կմ
– Բալիստիկ նպատակակետի խոցման
բարձրությունը. առավելագույնը` 27 կմ,
նվազագույնը՝ 2 կմ
– Արշավային վիճակից համակարգի՝ տեղակայման վիճակի
բերելու ժամանակը. 5 րոպե
– Տեղակայված վիճակից համակարգի միջոցները մարտական
պատրաստության բերելու ժամանակը՝ 3 րոպե: