ԲԺՇԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ԼԵՀ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ
Երկու լեհ բժիշկներ՝ Եվգենի Լազովսկին եւ Ստանիսլավ Մատուլեւիչը, գերմանական օկուպացիայի ժամանակ «կենսաբանական զենքի» միջոցով փրկեցին 8000 հրեայի: Նրանք հայտնաբերեցին, որ Proteus OX19-ի մեռած մանրէով պատվաստելուց հետո արյունը տիֆի թեստի դիմաց տալիս է դրական արդյունք: Իմանալով դա, նրանք որոշեցին գաղտնի պատվաստել Ռոզվադով քաղաքի եւ նրա շրջապատի լեհ բնակչությանը՝ նացիստներին ուղարկելով վարակվածների արյան նմուշները: Կատարելով զննում, գերմանացիները որոշեցին, որ քաղաքում մոլեգնում է տիֆի համաճարակ եւ հայտարարեցին կարանտինի գոտի՝ խուսափելով վտանգավոր վայրերից: Այսպես փրկվեցին հրեա ընտանիքները եւ չհայտնվեցին համակենտրոնացման ճամբարներում:
ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՄԱՏՆԵՄԱՏԻՑ ԱՐՅՈՒՆ ՎԵՐՑՆՈՒՄ
Արյուն վերցնում են մատնեմատից, որովհետեւ, համեմատած ցուցամատի եւ միջնամատի, այն քիչ է օգտագործվում աշխատանքի մեջ, ինչի հետեւանքով էլ մաշկը նրա վրա բարակ է, եւ ասեղի ծակոցն ավելի անցավ է լինում: Ճկույթը եւ բութն էլ ցանկալի չէ օգտագործել, քանի որ անմիջապես միացված են դաստակին, և եթե նրանց միջով վարակ անցնի, ապա այն արագ կտարածվի ամբողջ ձեռքով:
ԵՐՇԻԿԸ՝ ԲԺՇԿԱԿԱ՞Ն
Շատերն են սիրում բժշկական երշիկ ուտել, սակայն քչերը գիտեն, թե ինչու է այն այդպես կոչվում:
1936թ. կոմկուսի հրամանով ստեղծվեց(մշակվեց) երշիկի նոր տեսակ՝ բժշկական: Այն նախատեսված էր քաղաքացիական պատերազմի եւ ցարական ռեժիմի կամայականությունից տուժած անձանց առողջությունը վերականգնելու համար, այսինքն՝ ուներ զուտ բուժական գործառույթ: Երշիկը սկզբում նախատեսել էին անվանել «Ստալինյան», բայց հրաժարվեցին այդ մտքից, քանի որ առաջնորդի վարքն անկանխատեսելի էր, եւ ով իմանար՝ ոնց կարձագանքեր:
ՆՅՈՒԹԵՐ՝ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԱՏԱՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
17-19-րդ դարերում արհեստական ատամների համար «հումք» էին ծառայում մարտի դաշտում ընկածների ատամները: Պատմության մեջ՝ որպես բարձր որակի նյութ, մտել է «Վաթեռլոոյի ատամներ» բրենդը, քանի որ այդ ճակատամարտում զոհվեցին առողջ ատամներով շատ երիտասարդ զինվորներ:
ԱԼԻՍ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային