ԸՆԿԵՐՆԵՐԸ
(պատկեր)
Զինվոր- Թույլ տվեք, պարոն հրամանատար, գնամ, վիրավոր ընկերոջս դուրս բերեմ մարտի դաշտից…
Հրամանատար- Չեմ ուզում քո կյանքը վտանգի ենթարկել: Իմաստ չունի, մինչև հասնես՝ նա կմեռնի:
Բայց զինվորը կրակի տարափի տակ նետվում է մարտադաշտ ու վերադառնում՝ ընկերոջ անշունչ մարմինը թիկունքին:
Հրամանատար- Տեսա՞ր, ասում էի՝ իմաստ չունի:
Զինվոր- Ո՛չ, իմաստ ուներ: Երբ տեղ հասա, ու նա ինձ տեսավ, ասաց՝ գիտեի, որ դու կգաս ետևիցս… Ասաց՝ երբ դագաղս ուսերիդ առնես, ինձ ներիր, և թող սրտիդ վրա չծանրանա… որովհետև հենց այդ միակ անգամն է, որ քեզնից բարձր կլինեմ… իսկ մնացած քո ամբողջ կյանքում ես ոտքիդ տակի հողն եմ լինելու… Իմաստ ուներ, հրամանատա՛ր…
Խորագիր՝ #47 (1116) 3.12.2015 - 9.12.2015, Հոգևոր-մշակութային