Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

2015Թ. 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ



Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Հայաստանի 2015 թվականի լավագույն մարզիկ:

Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով՝ որոշվեցին 2015 թվականի մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:

Հարցմանը մասնակցել են մարզական թեմաներով գրող 34 լրագրողներ: Նրանք Հայաստանի թիվ մեկ մարզիկ են ճանաչել աշխարհի չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:

10 լավագույններն են՝

1. Արթուր Ալեքսանյան – հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ 339 միավոր

2. Միհրան Հարությունյան – հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ 267

3. Հարություն Մերդինյան – սպորտային մարմնամարզություն 265

4. Տիգրան Մարտիրոսյան – ծանրամարտ 231

5. Արթուր Թովմասյան – սպորտային մարմնամարզություն 113

6. Արման Երեմյան – թաեքվանդո 107

7. Տիգրան Կիրակոսյան – սամբո 106

8. Արամ Ավագյան – բռնցքամարտ 101

9. Անդրանիկ Կարապետյան – ծանրամարտ 99

10. Սմբատ Մարգարյան – ծանրամարտ 95

Լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը:

ՀԵՆՐԻԽ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ եւ 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:

Հարցման արդյունքում՝ 26-ամյա Մխիթարյանը հավաքել է 228 միավոր: Երկրորդ տեղը գրավել է 46 միավոր վաստակած Գաել Անդոնյանը ֆրանսիական «Դիժոնից», իսկ ղազախական «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին եզրափակել է եռյակը՝ 44 միավոր…

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկությունն անցկացրել է դեկտեմբերի 11-ից 21-ը: 2015թ.-ի փակ քվեարկությանն էր ներկայացվել 56 ֆուտբոլիստի թեկնածություն, որոնց օգտին քվեարկել է 47 մարդ:

Հենրիխ Մխիթարյանը կստանա «Ոսկե գնդակ» մրցանակ, հատուկ պատվոգիր եւ 4 միլիոն ՀՀ դրամ: Գաել Անդոնյանին կհանձնվի «Արծաթե գնդակ» մրցանակը, հատուկ դիպլոմ եւ 2.800.000 ՀՀ դրամ: Մարկոս Պիզելին կարժանանա «Բրոնզե գնդակ» մրցանակին, հատուկ դիպլոմ եւ 2 միլիոն դրամական պարգեւ:

***

Ուզում եմ շնորհավորել հայ ժողովրդի Ամանորը։ Թող մեր բանակի գլխին հայոց երկինքը միշտ խաղաղ ու անամպ լինի։ Թող ազգիս զինվորը քաջ լինի, հպարտ, անվախ։ Որպես հայ մարդ երջանիկ եմ, որ երկրիս սահմանին իմ ազգի զավակն է, որ ստիպված չենք ապավինելու օտարի բարեխնամությանը, պաշտպանություն խնդրելու օտարից։ Շնորհավոր հայ ժողովրդի Ամանորը։ Թող այս Նոր տարին իմ ժողովրդին երջանկություն բերի, ի վերջո, երջանկությունը աշխարհը նվաճելու մեջ չէ։ Երջանկության իմ բանաձեւը գուցե առաջին հայացքից պարզունակ թվա, բայց դա իմ ճշմարտությունն է. երջանկությունը սիրելի մարդկանց առողջ ու հաջողակ տեսնելն է:

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ

***

Ով բանակ չի գնում, ով չի անցնում ծառայական փորձություններով, հոգու խորքում մնում է չկայացած, խեղճուկրակ։ Տղան չպետք է կյանք մտնի փախուստով, դասալքությամբ։ Պետք է կարողանա ճիշտ ապրել, ծայրահեղ իրավիճակներում ճիշտ որոշումներ ընդունել, գտնել ինքնահաստատվելու, տղամարդ դառնալու, հարգվելու ճիշտ ճանապարհ։ Իսկ այդ ամենը սովորում ես հենց բանակում՝ կասկածելով, սխալվելով, ճշտելով, համոզվելով։
Ազգային բանակի յուրաքանչյուր զինվորի մաղթում եմ հոգու արիություն ու հայրենիքի սահմանին հպարտ ու աներկյուղ կանգնելու պատվախնդրություն։

ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ

Խորագիր՝ #51 (1120) 31.12.2015 - 6.01.2016, Մարզաշխարհ


28/12/2015