Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ՄԵԾԵՐԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ



Ֆաշիստական Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա ցնցել էր հայոց մեծերին։ Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը եւ մյուս մտավորականները, որոնք կյանքում շատ բան էին տեսել, համոզված էին՝ ԽՍՀՄ-ի պարտությունը ողբերգական կլինի հայ ժողովրդի, Հայաստանի համար։ Այդ տագնապների ազդեցությամբ ստեղծվեցին արվեստի մնայուն արժեքներ, հայրենասիրական վեպեր, վիպակներ, բանաստեղծություններ։ Մեծերը նաեւ անձամբ էին ուզում պայքարել ֆաշիզմի դեմ, պաշտպանել հայրենիքը։ Օրինակ՝ Դերենիկ Դեմիրճյանը, որ արդեն պատկառելի տարիքում էր, գնում է զինկոմիսարիատ, զորակոչվում որպես կամավոր եւ ապրելով զորանոցում՝ կանոնավոր զբաղվում է շարային, կրակային պատրաստությամբ, որ հետո մեկնի ռազմաճակատ։ Նրա օրինակին են հետեւում Նաիրի Զարյանը եւ մի շարք գրողներ։ Կառավարությանը մի կերպ է հաջողվում համոզել Դերենիկ Դեմիրճյանին, որ նա հրաժարվի ռազմաճակատ մեկնելու մտադրությունից։ Դ. Դեմիրճյանը պայքարը շարունակում է գրչով եւ հենց պատերազմի տարիներին գրում ու հրատարակում է մեր նախնիների սխրանքն արտացոլող «Վարդանանք» պատմավեպը։

Պատրաստեց Ա. ՆԵՐՍԻՍՅԱՆԸ

Խորագիր՝ #20 (885) 25.05.2011 – 01.06.2011, Պատմության էջերից


01/06/2011