ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱԶՄԱՔԱՆԴՎՈՒՄ Է. ԹԱՓ Է ԱՌՆՈՒՄ ԹԱԼԻՇՆԵՐԻ ԽՌՈՎՈՒԹՅՈՒՆԸ
Տնտեսական աղետալի վիճակում հայտնված Ադրբեջանում սկսել են թափ ստանալ նախկինում իշխանությունների նկատմամբ չափավոր ընդդիմություն հանդիսացող ազգային շարժումները: Ինչպես տեղեկացնում է «ՏԻՐԱՍ» տեղեկատվական գործակալությունը՝ կենտրոնական իշխանության թուլացումը ազգային փոքրամասնությունների էթնիկ ինքնագիտակցության մեծացման հիմք է ստեղծել: Այժմ նրանք դառնում են Ադրբեջանի կազմաքանդման գործընթացը արագացնող իրական ուժերից մեկը:
Ասթարա եւ Ջալիլաբադ թալիշական քաղաքներում արդեն մի քանի օր բավականին լարված իրավիճակ է: Իշխանությունը փաստացի անցել է տեղական ակտիվիստների ձեռքը: Բաքուն զուտ անվանապես դեռ պահպանում է այդ տարածաշրջանի նկատմամբ իր վերահսկողությունը, բայց իրականում իրադարձություններն այստեղ զարգանում են Ադրբեջանի իշխանությունների կամքից անկախ:
Չի բացառվում, որ էթնիկ ու սոցիալական դժգոհությունը անհնազանդության նոր ալիք բարձրացնի նաեւ թալիշներով բնակեցված այլ շրջաններում: Այդ դեպքում Թալիշ Մուղանյան հանրապետության փորձի կրկնողությունը կդառնա անշրջելի:
Բ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
Ավ. լեյտենանտ
Խորագիր՝ #01 (1121) 21.01.2016 - 27.01.2016, Տարածաշրջան