Language:

  • Հայերեն
  • Русский
  • English

ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ԱՄԵՐԻԿԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՄԵՐԺՈՒՄ Է, ԵՎՐՈՊԱՆ` ՍԱՏԱՐՈՒՄ



Ամերիկյան «Lckheed Martin» ավիաշինական ընկերությունը հրաժարվել է Թուրքիային տրամադրել 5-րդ սերնդի «F-35» կործանիչի արտադրման տեխնոլոգիան, ինչի պատճառով Թուրքիան դեռևս այս տարվա մարտ ամսին հայտարարել էր, որ դադարեցնում է 100 հատ ամերիկյան «F-35» գնելու շուրջ բանակցությունները: Ամերիկյան ընկերությունը չի տալիս կործանիչի ծրագրային ապահովման ներքին և արտաքին բանալիները (կոդերը), առանց որոնց թուրք ճարտարագետները չեն կարող փոփոխություն կատարել ինքնաթիռի ծրագրային ապահովման մեջ:
Սակայն մայիսի 30-ին Թուրքիային իր օգնությունն է առաջարկել եվրոպական «Eurofighter» աերոտիեզերական կոնսորցիումը (դրա համասեփականատերերն են Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Մեծ Բրիտանիան), որի` անունը հրապարակել չցանկացող ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը Թուրքիային կտրամադրի «Eurofighter»-ի արտադրած «Typhoon» կործանիչի ծրագրային բոլոր կոդերն ու անհրաժեշտ տեխնոլոգիաները:
Ամերիկյան ընկերությունը չի մեկնաբանել այդ առաջարկը:

Խորագիր՝ Նորություններ, Տարածաշրջան


01/06/2011